National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
19.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
07.12.2016
«Բաց դասին» ԱԺ նախագահի հյուրերը ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ուսանողներն էին
1 / 4

ՀՀ ԱԺ «Բաց դաս» ծրագրի շրջանակում դեկտեմբերի 7-ին խորհրդարան էին այցելել Երեւանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի ուսանողներն ու դասախոսները։

Ապագա իրավաբանները նախ հետեւել են ԱԺ աշնանային նստաշրջանի վերջին քառօրյա նիստերի աշխատանքին, ծանոթացել խորհրդարանական առօրյային։

«Բաց դասը» վարել է ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը։

Ջերմ ու անկաշկանդ զրույցի ընթացքում ուսանողները բարձրացրել են հարցեր, որոնք հիմնականում առնչվել են բարեփոխված ՀՀ Սահմանադրության որոշ դրույթների, աղետի գոտու վերականգնման աշխատանքներին, բանակաշինությանը, կրթությանը եւ երիտասարդությանը հուզող բազմաթիվ այլ խնդիրների։

ԱԺ նախագահը սիրով պատասխանել է բարձրացված բոլոր հարցերին, հանգամանալի անդրադարձել յուրաքանչյուր խնդրի, տվել համակողմանի պարզաբանումներ։

Գալուստ Սահակյանը կարեւորել է իրավաբանների դերը իրավական պետության ստեղծման ճանապարհին՝ նշելով, որ բարեփոխված ՀՀ Սահմանադրության դրույթները կյանքի կոչելու, ինչպես նաեւ իրավագիտության ոլորտը միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու համար մեր երկրին անհրաժեշտ են բարձրակարգ իրավաբաններ։

«Ես ցանկանում եմ, որ դուք դառնաք մեր հասարակության եւ պետության համար լավագույն իրավաբան-մասնագետներ, քանի որ բանիմաց, կիրթ ու ուսյալ երիտասարդությունն է մեր ապագան»,- նշել է ԱԺ նախագահը։

Հանդիպմանը ներկա են եղել նաեւ ապրիլյան պատերազմի մասնակից ուսանողները, ովքեր քառօրյա հերոսական մարտերի ընթացքում խոցել էին թշնամու տանկերն ու ուղղաթիռը եւ իրենց հերոսությամբ նպաստել մեր հերթական հաղթանակին։

ԱԺ նախագահը, կարեւորելով երիտասարդության դերն ու նշանակությունը մեր երկրի սահմանների եւ Արցախի պաշտպանության սուրբ գործում, իր խորին երախտագիտությունն է հայտնել նրանց եւ նշել.-«Մեր ժողովուրդը հպարտանում է, որ ունի ձեր նման զավակներ»։

Ուսանողների խնդրանքով անդրադառնալով պաշտպանության ոլորտի խնդիրներին՝ ԱԺ նախագահը նշել է, որ դրանք գտնվում են ՀՀ Նախագահի, օրենսդիր եւ գործադիր իշխանությունների ամենօրյա ուշադրության ու հսկողության ներքո եւ ամեն ինչ արվում է դրանց լուծումներ տալու համար։

Ավանդույթի համաձայն, հանդիպման ավարտին ուսանողներն ու դասախոսները նիստերի դահլիճում լուսանկարվել են ԱԺ նախագահի հետ։




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am